Աֆրիկա 26.02.24

Աֆրիկա

Մայրցամաքը շրջապատված է Միջերկրական ծովով հյուսիսից, Սուեզի ջրանցքով և Կարմիր ծովով հյուսիս արևելքից, Հնկական օվկիանոսով հարավ արևելքից և Ատլանտյան օվկիանոսով արևմուտքից։ Մայրցամաքը ներառում է Մադագասկարը և տարբեր կղզեխմբեր։ Այն ներառում է 54 ամբողջությամբ ճանաչված անկախ պետություն, ութ տարածք և երկու դե ֆակտո կիսով չափ ճանաչված պետություն։ Ալժիրը տարածքով Աֆրիկայի ամենամեծ պետությունն է, իսկ Նիգերիան՝ բնակչությամբ։ Աֆրիկյան երկրները հիմնել են Աֆրիկյան միությունը, որի գլխամասը գտնվում է Ադիս Աբեբայում։

Աֆրիկայով է անցնում հասարակածը և զրոյական միջօրեականի ընտրությունը՝ դարձնելով միակ մայրցամաքն աշխարհում, որը գնտվում է կողմնացույցի բոլոր ուղղություններում։ Միակ մայրցամաքն է, որն սկսվում է հյուսիսային չափավոր կլիմայից մինչև հարավային կլիմայական գոտիներ[10]։ Մայրցամաքի հյուսիսային հատվածի երկրների բնակչությունը կազմում է մեծամասնություն։ Մայրցամաքի մեծ մասը ծածկում են արևադարձային հատվածները, բացառությամբ Արևմտյան ՍահարայիԱլժիրիԼիվիայի և Եգիպտոսի մեծ մասի, Մավրիտանիայի հյուսիսի, ՄարոկկոյիՍեուտայիՄելիլյայի և Թունիսի մեծ հատվածի։

Աֆրիկան հարուստ է բուսական և կենդանական աշխարհով։ Մայրցամաքում բնակվում են ամենամեծ թվով մեգաֆաունայի ներկայացուցիչներ։ Այնուամենայնիվ Աֆրիկայում կան մեծ թվով բնապահպանական խնդիրներ, այդ թվում անապատացումը, ցամաքացումը, անտառային տարածքների քչացումը և ջրասակավության խնդիրներ։ Սպասվում է, որ կենդանական աշխարհը մեծապես կտուժի կլիմայական փոփոխությունների արդյունքում[11][12]։

Աֆրիկայի պատմությունը երկար է, բազմազան և հաճախ թերագնահատված միջազգային պատմագիտության կողմից[13]։ Աֆրիկան, մասնավորապես Արևելյան Աֆրիկան լայնորեն համարվում է մարդու և Հիմինիդի ծննդավայր։ Ամենավաղ հոմինիդները և նրանց նախնիները ապրել են մոտ 7 միլիոն տարի առաջ, ներառյալ ՍահելանտրոպըԱֆրիկյան ԱվստրալոպիտեկուսըԱֆարյան ԱվստրալոպիտեկուսըՀոմո ԷրեկտուսըՀոմո հաբիլիսը և Հոմո էրգաստերը։ Վաղ ժամանակների Մարդ բանականի (ժամանակակից մարդ) մնացորդներ հայտնաբերվել են ԵթովպիայումՀարավային Աֆրիկայում և Մարոկկոյում, որնց տարիքը համապատասխանաբար 200,000, 259,000, և 300,000 տարկեան է և համարվում է, որ Հոմո Սապիենսը առաջացել է Աֆրիկայում մոտ 350,000–260,000 տարի առաջ[14][15][16][17][18]։ Չնայած մայրցամաքը ամենաերկար բնակեցվածն է, այն նաև համարվում է ամենաշատ գենետիկ խառնուրդներ ունեցող մայրցամաքն աշխարհում[19][20][21]։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով