0

Երկարության չափման միավորներ

Դու արդեն ծանոթ ես երկարության չափման որոշ միավորներին:
Շարժման խնդիրներ լուծելիս՝ որպես ճանապարհի չափման միավոր, մենք հիմնականում օգտագործեցինք կիլոմետրը և մետրը:
1կմ=1000մ
Դրանք կարճ գրում ենք այսպես՝
 
կիլոմետր = կմ
մետր = մ
 
Ավելի կարճ երկարություններ դիտարկելիս պահանջվում են չափման ավելի փոքր միավորներ:
Օրինակ՝ երեխայի հասակը չափելիս անիմաստ է օգտագործել կիլոմետրն ու մետրը: