0

Համո Սահյան «Մայրամուտ»

 

Համո Սահյան «Մայրամուտ»

Մայրամուտ

Համո Սահյան

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտիթե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Առաջադրանքներ

  1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը՝ առանձնացնելով և վերլուծելով փոխաբերությունները։

2.Կարդա՛ ու բացատրիր ընդգծված տողերը: Ինչպե՞ս ես հասկանում…
3. Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և բացատրի՛ր։
4. Ի՞նչ գույն ունի մայրամուտը այս բանաստեղծության մեջ:

5. Դիտարկի՛ր մայրամուտը և ֆոտոխցիկի օգնությամբ ներկայացրու մայրամուտի տարբեր պահեր:

  1. Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին:
  2. Ստուգաբանական բառարանից օգտվելով, գտի՛ր«մայր» բառի ստուգաբանությունը և փորձի՛ր բացատրի՛ր «մայրամուտ»  բառի ծագումը։

 

0

Հող


Հող

Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա:
Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը’ կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հոդի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարոդ ծլել: Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։
Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ’ եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:
Շատ հումուս պարունակող հողերը փխրուն են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
Հոդի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:

Հողը մշակել նշանակում է’ ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, փշրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում՝ պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:

Մշակելով հողը’ մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր:

Առաջադրանք

  1. Որ հողերն են կոչվում բերրի և ինչու:
  2. Որն է հողի ամենակարևոր առանձնահատկությունը:
  3. Ինչ է հումուսը:
  4. Ինչպես պետք է մշակել հողը:
  5. Որ հողերն են ամենից շատ հումուս պարունակում:
0

16. 10 19.10

Կարդա՛: Գրի՛ր: Նկարի՛ր:
Ես եմ: Իմ անունը  Լևոն  է:

 

Իմ ազգանունը  Քուրքչիյան է։

 

Ես ինը  տարեկան եմ:

 

Ես սիրում եմ Ես սիրում եմ  արևային օր,  մրգեր, գրքեր, իաղեր, կոնֆետներ, քաղցրավենիք։  

 

 

 

 

 

 

Ես սիրում եմ (ի՞նչ անել) նկարել, երգել, հեծանիվ քշել, խաղալ;

 

Ես չեմ սիրում Ես չեմ սիրում (ի՞նչ) անձրև,  ցեխ, պանիր, մածուն, թթվասեր,

 

 

 

 

 

 

 

 

Ես չեմ սիրում (ի՞նչ անել)  երբ մրսում եմ ։

 

 

 

0

Երկրագնդի ոլորտները

Երկրագնդի ոլորտները

Ջրոլորտ՝     գետերը,լճերը,ծովերը,օվկիանոսները

Քարոլորտ՝   քիմիական տարրերը,պինդ ոլորտը՝ ժայռերը, քարերը, ավազ, կավ

Մթնոլորտ՝ նյութերից, գազերից, ապարներից, բեկորներ, ջուր, օդ

Կենսոլորտ՝ երկրի թաղանթը, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով, երկիր մոլորակը, բնությունը։