0

Ղ. ԱՂԱՅԱՆ. ՄԵՂՈՒՆ ՈՒ ՄԱՐԴԸ

Ղ. ԱՂԱՅԱՆ. ՄԵՂՈՒՆ ՈՒ ՄԱՐԴԸ

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:

— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

 

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

2.Առակից գտի՛ր բոլոր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը, նրանց ավելացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր, ստացի՛ր նոր բառակապակցություններ:

3. Ստացված բառակապակցություններով՝ հորինի՛ր նոր փոքրիկ պատում:

Continue reading

0

27.04.23 Մայրենի

Բաց թողնված տեղերուն տեղադրի՛ր բայց, երբ, թե , որ , ու շաղկապները, անհրաժեշտության դեպքում կետադրի՛ր։

 

Մի գարնան իրիկուն էր, երբ այս  դեպքը պատահեց։

Շատ տարիների են անցել, բայց ես չեմ մոռանում այդ դեպքը։

Գիշերվա հովն էր, բայց շարժում էր ծառերը։

Սևաչյա աղջիկը բացեց դուռը  ու ժպիտով մտավ ներս։ Continue reading

0

06.04.23 Մայրենի

Առարկա                    Հատկանիշ                    Գոծողություն

սեղան                             մեծ                                 գրել

մատիտ                           խելացի                           գոռալ

բաժակ                            բարի                           երգել

0

Կենդանիների վեճը

Կենդանիների վեճը

Ղազարոս Աղայան

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:

— Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել: Continue reading

0

  1. Գրի՛ր պա վանկով սկսվող  բառեր։

Պա–նիր, պա–յու–սակ, պա–րան, պա– հա–րա, պա– լատ, պա–հակ, պա–պիկ, պա–շար։

                               Գտի՛ր զույգը և կազմի՛ր բառեր։

քա հան
գո նոն
պա տի
կո միր
հեռա լատ
պատու խոս
կար շիկ

 

Օրինակ՝ քանոն, գոտի, պալատ կոշիկ, հեռախոս, պատուհան, կարմիր։ Continue reading

0

Վարդը

Վարդը

Վ. Գյոթե
թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Continue reading