0

Վանկ: Բաց և փակ վանկեր

  • Երկու ձայնավորների միջև եղած բաղաձայնը անցնում է հաջորդ տող։

Օրինակ՝ գարուն- գա-րուն

Պահարան-պա– հա–րան

Քաղաք–քա–ղաք

Թանաք–թա–նաք

Կարագ-կա–րագ

Հեծանիվ-հե–ծա– նիվ

Ուղիղ-ու–ղիղ

Պայուսակ-պա–յու–սակ

Դանակ-դա–նակ

Գազար-գա–զար

Թանաքաման-թա–նա–քա–ման

Վանկատի՛ր տրված բառերը և ընդգծի՛ր փակ վանկերը։

Երեխա-երե–խա

Պարագա-պարա–գա

Հանրաքվե-հանրա–քվե

Ընձուղտ-ըն–ձուղտ

Աբեղա-աբե–ղա

Մաքրել-մա–քրել

Բարձր–բար–ձր

Վարքագիծ-վար–քա–գիծ

Չորրորդ-Չոր–րորդ

Վանկատի՛ր տրված բառերը և ընդգծի՛ր բաց վանկերը։

Հացաման-հա–ցա–ման

Սիրելի-սի–րե–լի

Ձնհալ-ձն–հալ

Կամավոր-կա–մա–վոր

Կարդա՛ սահմանումը և նույն սկզբունքով վանկատի՛ր տրված բառերը։

Երկու և ավելի բաղաձայններից միայն վերջինն է անցնում հաջորդ տող։

Օրինակ՝

Ընկույզ-ըն-կույզ

Աստղիկ- Աստ-ղիկ

Կարծրանալ-կարծ-րանալ

Խնդրագիրք, իշխանություն, մկնդեղ, մրցաշար, կարգադրել, խնդրագիրք, վարդակակաչ, սառնարան, երկնասլաց։

Եթե գաղտնավանկի ը-ն բառի առաջին հնչյունն է (սպասել, զբաղվել, ստանալ, սկիզբ ) ապա այդ ը-ն կարելի է չգրել և չառանձնացնել տվյալ վանկը։

Եվ տառը տողադարձի ժամանակ բաժանվում է ե, վ տառերի, երբ դրանք պատկանում են տարբեր վանկերի։

Հևալ-հե–վալ

Երևույթ-երե–վույթ

Տերևաթափ-տերե–վաթափ

Հարևան-հարե–վան

Գրի՛ր նմանատիպ բառեր և վանկատի՛ր։

Ո՞ր շարքում տողադարձի սխալ կա։

Մա-նըր, թըխ-վածք, սպա-սել , հարեվ-ան

Պար-զամիտ, թը-ռիչք, լռութ-յուն

Անկր-կնելի, վար-դագույն, համալ-սարան, տր-տըն-ջալ

0

ՎԱՀԱԳՆ, ԱՍՏՂԻԿ04.12

ՎԱՀԱԳՆ

Հայոց դիցարանի երրորղ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։Վահագնը հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն էր, որից թագավորներն ու զորավարները քաջություն էին աղերսում։

ԱՍՏՂԻԿ

Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աշտիշատում գտնվող նրա տաճարը կոչվում էր «Վահագնի սենյակ», ուր Աստղիկը հանդիպում էր իր սիրած Վահագնին։ Աստղիկի տոնը կատարում էին ամառվա կեսերին, համաժողովրդական մեծ հանդիսություններով ու արարողություններով։ Այդ տոնը կոչվում էր վարդավառ, որ մինչև այժմ էլ կատարվում է ժողովրդի մեջ։ Այդ տոնակատարության ժամանակ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներթռցնում, իրար վրա ջուր էին ցողում, ուրախանում։

0

Գետեր 04.12

Գետեր

Գետ է կոչվում քաղցրահամ ջրի բնական հոսքը, որը հոսում է դեպի լիճ, ծով կամ օվկիանոս։ Որոշ դեպքերում գետը կարող է անցնել հողի մեջ կամ չորանալ, մինչև այլ ջրային օբյեկտի հասնելը։

Գետի սկսման վայրը կոչվում է ակունք, գետերը սկիզբ են առնում ՝ լճերից, սառցադաշտերից, կամ ստորգետնյա ջրերից ։

Այն հատվածը ,որտեղ թափվում է գետը կամավարտվում կոչվում է ՝ գետաբերան։

Գետը իր բոլոր վտակներով և առվակներով կոչվում է ՝ գետային ավազան ։

Գետը ունի նաև հուն, այն ճանապարհն է ,որտեղով որ հոսում է։

Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը ներծծվում է, մի մասը գոլորշանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:
Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետերը, լճերը, աղբյուրները համարվում են ցամաքային ջրեր:
Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունր, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն: Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ՝ Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Լճերը քաղցրահամ ջրի բնական ամբարներն են: Հայաստանի ամենամեծ լիճը Սևանն է: Այն աշխարհի ամենաքաղցրահամ և ամենաբարձրադիր լճերից է: Սևանա լճից սկիզբ են առնում Հրազդան գետը, իսկ նրա մեջ են թափվում 28 գետ ու գետակներ: Սևանը հռչակված է իր իշխան ձկով:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ՝ Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերր, գետակներր, առվակներր կոչվում են վտակներ:
Գետերր լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:
Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը՝ Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը Ամուդարյա, Սիրդարյա: Ստորերկրյա սնմամբ գետերը
հիմնականում գտնվում են հրաբխային շրջաններում և համեմատաբար փոքր են:
Տիպիկ ստորերկրյա սնմամբ գետ է Սև ջուրը`
Հայաստանում:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ` Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումր` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, շատ հաճախ, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում` պատճառելով մեծ վնասներ:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը:
2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:
3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:
4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև: