0

Երեվանի տեսարժան վայրերը

Կասկադ

Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է։ Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները՝ քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները, ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից։

Կասկադ համալիրի աստիճանների թիվը 572 է[1]։ Բարձրությունը հիմքից մինչև գագաթ՝ 302 մետր, իսկ հիմքից մինչև վերին հարթակ՝ 450 մետր։ Լայնությունը 50 մետր է։ Չավարտված հատվածի բարձրությունը՝ 78 մետր։ Վերին հարթակի բարձրությունը 118 մետր է։ Ընդհանուր թեքությունը 15 աստիճան։

Սասունցի Դավթի արձանը

    «Սասունցի Դավիթ» արձան, ձիարձան Երևանի Սասունցի Դավթի հրապարակում։ Հեղինակ՝ Երվանդ Քոչար, տեղադրվել է 1959 թվականին։ Ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

 

Համալիր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիր (հանդիպում է նաև «Դեմիրճյան մարզահամալիր», կամ պարզապես՝ համալիր), Երևանում գտնվող ամենամեծ մարզահամերգային համալիրն է։ Գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ Երևանի արևմտյան մասում՝ Հրազդան գետի մոտ։ Համալիրը բաղկացած է 2 մեծ սրահներից՝ սպորտային և համերգային։

Մարզահամերգային առաջին դահլիճը՝ մարզադահլիճը, շահագործման է հանձնվել դեռևս 1983 թվականին, իսկ երկրորդ դահլիճը շահագործման է հանձնվել 1984 թվականի հոկտեմբերի 13-ին՝ նրա հանդիսավոր բացումով։

Մանկական երկաթուղի

Երևանի մանկական երկաթուղի, գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, Հրազդանի կիրճում, երկարությունը՝ 2,1 կմ։ Կայարանները՝ «Հայրենիք», «Պիոներական» և «Ուրախություն» հարթակ։

Մանկական երկաթուղին քաղաքի կենտրոնի հետ կապում են երկու թունելները։ Ալեքսանդր Թամանյանը համարում էր, որ Հրազդանի կիրճն իր բնությամբ պետք է ծառայեր որպես հանգստի գոտի։

Նա նախատեսել էր երկու թունելներ, որոնք Երևանի Գլխավոր պողոտան պիտի կապեին Մանկական երկաթուղու հետ։ Այդ թունելներով Հրազդանի կիրճի մաքուր օդը պիտի հասներ քաղաքի կենտրոն։ 400 մ երկարությամբ երկու թունելները կառուցվեցին 1940-ականներին՝ ի սկզբանե ձևակերպված լինելով որպես պատերազմի ապաստարաններ։

Ներկայումս թունելները գտնվում են անմխիթար վիճակում։ Դրանցից մեկը խցանված է աղբով և չի գործում։ Թունելի երեսպատման երկաթները տեղ-տեղ դեֆորմացվել են, կան խոնավության հետքեր և փլուզման վտանգ։ Տարածքը վերահսկվում է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից[2]։

Նախատեսվում էր թունելներն օգտագործել մետրոպոլիտենի նոր գծի համար, որը Բարեկամություն կայարանով պիտի հասներ մինչև Երևանի լամպի գործարան]։

Թունելների դիմաց՝ այգու մուտքի մոտ տեղադրված են աղբյուրներ՝ ԽՍՀՄ-ի հերոսների անուններով։ Թունելի վերևում՝ ժայռերի մեջ տեղադրվել է քանդակագործ Վիլյամ Պետրոսյանի «Հովազ» քանդակ։

Ներկայումս գնացքն անցնում է այլևս չգործող «Ուրախություն» կայարանի կողքով և կանգնում է «Պիոներական» կայարանում։ Քանի որ այն նույնպես չի գործում, մարդիկ մնում են իրենց տեղերում և գնացքը հետընթաց վերադառնում է «Հայրենիք» կայարան։