15.11 մաթեմատիկա

Կլոր տասնյակի բաժանումը միանիշ թվի

 

 

Երկու տուփերում կան հավասար թվով փայտիկներ: Քանի՞ փայտիկ կա յուրաքանչյուր տուփում, եթե փայտիկների ընդհանուր քանակը երկու տուփերում հավասար է 60-ի:

 

Այս խնդիրը լուծելու համար պետք է կատարել հետևյալ բաժանումը՝ 60:2:

 

Հիշենք, որ 60-ը իրենից ներկայացնում է 6 տասնյակ: Եթե այն բաժանում ենք 2-ի, ապա ունենում ենք 6:2=3 տասնյակ: Իսկ 3 տասնյակը 30 թիվն է:

 

60:2=6 տասնյակ : 2=3 տասնյակ = 30

 

Պատասխան՝ յուրաքանչյուր տուփում կա 30 փայտիկ:

 

Նկատենք, որ 60:2 բաժանումը կատարելիս, մենք սկզբում կատարեցինք 6:2=3 բաժանումը, անտեսելով 60 թվի 0-ն, ապա այդ 0-ն աջից կցագրեցինք ստացված 3 թվին: Արդյունքում ստացանք 30:

 

Հաճախ կիրառելի է հետևյալ կանոնը.

0-ով վերջացող թիվը միանիշ թվի բաժանելիս կարելի է վերջին 0-ն անտեսել, կատարել բաժանումը, ապա անտեսված 0-ն աջից կցագրել ստացված քանորդին:

Ուշադրություն

Կանոնը կարելի է կիրառել այն դեպքում, երբ 0-ն անտեսելուց հետո ստացված թիվը բաժանվում է տրված միանիշ թվի վրա:

Օրինակ

Հաշվենք 90:3 քանորդը:

 

Անտեսում ենք 90 թվի զրոն և կատարում 9:3=3 բաժանումը:

 

Հիմա, ստացված 3 քանորդին աջից կցագրում ենք անտեսված զրոն՝ 30

 

Պատասխան՝ 90:3=30

8:4=2                     6:3=2

80:4=20               60:3=20

800:4=200         600:3=200

 

  1. Կատարի՛ր գործողությունը։

80։2=40

60:3=20

600:3=200

60:2=30

600:2=300

40:2=20

400:2=200

450:5=90

  1. Գտի՛ր մտապահած բառը:

 

1 60 20 75 30 0

 

60:3 ր
44+31 տ
0:83 զ
10⋅3 ե
88:88 պ
60⋅1 ա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով