Բանջարեղենի օգտակարության մասին  

Բանջարեղեն են կոչվում այն խոտաբույսերը, որոնց հյութալի մասերը՝ տերևները, ցողունները, արմատներըսոխուկներըպտուղները, ընձյուղներն օգտագործվում է սննդում։ Տարբերում են բանջարեղենի հետևյալ հիմնական խմբերը.

Սոխուկավորներ՝ սննդի մեջ օգտագործում են սոխուկներն ու տերևները՝ սոխ (գլուխ, սեզատերև, պրաս և այլն), սխտոր։ Առանձին խումբ են կազմում կարտոֆիլը և համեմունքային բանջարեղենը՝ անիսոնըգինձըկոտեմըուրցըդաղձըթարխունըխնկածաղիկըգաղտրիկը և այլն։

Լոլիկ

Սննդային բաղադրություն

Բանջարեղենն անփոխարինելի, համեղ և շատ օգտակար սննդամթերք է. սննդարար արժեքը պայմանավորված է նրանց մեջ պարունակվող դյուրամարս նյութերով։ Բանջարեղենը պարունակում է շատ ջուր. օրինակ՝ հազարի տերևներում՝ 96%, կարտոֆիլի պալարներում՝ 80%, և այլն։ Բանջարեղենը հարուստ է մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամիններով, հանքային աղերով, սպիտակուցներով, տարբեր օրգանական թթուներով, ածխաջրերովճարպերով, բուրավետ նյութերով, եթերայուղերով. օրինակ՝ կարտոֆիլը շատ հարուստ է օսլայով, ճակնդեղը՝ շաքարովկաղամբը՝ C վիտամինով, գազարը՝ կարոտինով (A-նախավիտամին), խավրծիլը՝ օրգանական թթուներով, կանաչ ոլոռը՝ սպիտակուցներովսամիթը՝ բուրավետ նյութերով։ Այդ պատճառով սննդի օրաբաժնում անհրաժեշտ է որքան հնարավոր է բանջարեղենի շատ տեսակներ ընդգրկել՝ թարմ, եփած։ Բանջարեղենը յուրօրինակ համ ու բուրմունք է տալիս կերակուրներին։ Բանջարեղենի սննդարար արժեքը պահպանելու համար անհրաժեշտ է այն ճիշտ մշակել և եփել։ Օգտագործելուց առաջ բանջարեղենը պետք է լավ լվանալ հոսող սառը ջրով, որովհետև նրա մակերեսը կարող է ախտահարված լինել մանրէներով, այդ թվում՝ աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներով, որդերի ձվերով։ Արմատապտուղներն ու կարտոֆիլը լվանում են մինչև դրանց վրայից հողը լրիվ մաքրվի, ապա շատ բարակ շերտով կեղևում են, քանի որ վիտամիններն ու հանքային աղերը գտնվում են անմիջապես կեղևի տակ, հեռացնում վնասված մասերը։ Մաքրած բանջարեղենն անհրաժեշտ է 1 անգամ էլ լվանալ և միայն դրանից հետո մանրատել։ Որքան խոշոր է կտրտված բանջարեղենը, այնքան քիչ է վիտամինների կորուստը։ Գերադասելի է բանջարեղենը մաքրել և մանրատել օգտագործելուց կամ եփելուց առաջ։ Մատղաշ վարունգը, բողկը, գազարը խորհուրդ է տրվում սննդի մեջ օգտագործել կեղևով։ Բանջարեղենը երկար պահելիս կամ ջերմային մշակման ենթարկելիս C վիտամինն արագ քայքայվում է, ուստի ավելի լավ է օգտագործել թարմ և հում բանջարեղենը։ Բանջարեղենը նպաստում է մարսողությանը, կանոնավորում մարդու նյարդայինմարսողական համակարգերի և այլ օրգանների գործունեությունը, մեծացնում օրգանիզմի դիմադրողականությունը մի շարք հիվանդությունների հանդեպ։ Բանջարեղենի որոշ տեսակներ, հատկապես սոխն ու սխտորն ունեն հականեխիչ և մանրէասպան հատկություններ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով