0

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Ես այս ուսումնական տարում սովորել եմ բլոգավարություն, ինչպես նոր գրառում տեղադրել բլոգում, ինչպես կտրել գրառումը և նշել կարգերը։ Սովորել եմ հռոմեական թվերը, մեծ թվեր բաժանում, բազմապատկում։ Սեպտեմբերի ճամփոդության ենք գնացել դեպի Սևան՝ Մաշտոցներ մատուռ։ Continue reading

0

ՊԱՈԼՈ ԿՈԵԼԻՈ. «ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՀԵՔԻԱԹ ՍՐԻՆԳ ՆՎԱԳՈՂ ԱՂՋԿԱ ՄԱՍԻՆ»

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:

 

— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրի՛նգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրի՛ր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո՛, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացի՛ր: Այս Սուրբ Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ՜, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սուրբ Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սուրբ Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
  2. անկայունություն–անկայուն լինել, կասկածել
  3. արտասովոր–սովորականից դուրս, անսովոր, տարօրինակ
  4. առավելություն– գերազանցություն, առավել լինել
  5. պապանձվեց– լեզուն կապ ընկնել, խոսել չկարողանալ
  6. Պատմի՛ր սրինգ նվագող աղջկա մասին։
  7. Պատմի՛ր երկու աշխարհների մասին :
    ա) աշխարհ ուրիշ մարդկանց աչքերով
    բ) աշխարհ քո աչքերով
  8. Քո կարծիքով ի՞նչ է հրաշքը։

Continue reading

0

Ամանորը Ճապոնիայում 🎄

Ամանորը Ճապոնիայում, ունի ազգային տոնի կարգավիճակ, ամեն տարի նշվում է հունվարի 1-ին։Ճապոնիայում ընդունվում է Գրիգորյան օրացույցը, Մեյձի հեղափոխությունից 5 տարի անց, որից հետո Ամանորի պաշտոնական ամսաթիվը դարձավ հունվարի 1-ը ժամանակակից Ճապոնիայում։

Տոնի ընթացքը

Ամանորը ամենակարևոր տոներից մեկն է ճապոնացիների օրացույցի վրա։ Դրա հետ կապված են բազմաթիվ խաղեր, ավանդույթներ և արարողություններ։ Ամանորի տոներին ճապոնական այլ տոների համեմատ տալիս են ամենաերկար արձակուրդը։ Սովորաբար տոն օրերը ընկնում են դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 3-ը, և գրեթե երկրի բոլոր պետական հաստատությունները չեն աշխատում։ Continue reading

0

Հեքիաթ փշատերև ծառի մասին 🎄

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկներից, բուրմունքից իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Continue reading

0

Курочка Ряба

СКАЗКА

Курочка Ряба

A1

Ответьте на вопросы.

1.1.   Какое яичко снесла курочка Ряба?

Простое.

Золотое.

1.2.   Что делали дед и баба с золотым яичком?

Били-били – не разбили.

Били-били и разбили.

1.3.   Кто разбил яичко?

Мышка.

Дед.

1.4.   Кто плачет?

Курочка Ряба.

Баба и дед.

1.5.   Что говорит курочка?

– Я снесу вам простое яичко.

– Я снесу вам золотое яичко.

1.6.   Какое яичко можно кушать?

Золотое.

Простое.